Մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի հանդիպումը լրագրողների և հայտնի բլոգգերների հետ

Աննա Անտոնյան Մայիս 28, 2021

Մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի հանդիպումը լրագրողների և հայտնի բլոգգերների հետ, որի ընթացքում ոչ միայն խոսվեց Հայաստանի ներկա իրավիճակի, ռուս-հայկական հարաբերությունների, մեծ բարերարի կատարած աշխատանքների մասին, այլ նաև հանրությանը ներկայացվեց միության նախաձեռնությամբ հրատարակված «Ռուսաստանի հայերի միության 20-ամյա գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի» գիրքը։ Միությունը, շնորհիվ իր միջազգային ճանաչման, հեղինակության, Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցության և որդեգրած առաքելության, կատարել է բազում հանրօգուտ ու ազգանպաստ աշխատանքներ, բարեգործական ծրագրեր, որոնցից մի քանիսը նկարագրված են այս գրքում․

․ Աֆրիկայում գերեվարված և 457 օր կալանավայրում գտնվող 6 հայ օդաչուների բանտարկությունից ազատում։

․ Բնակարանների նվիրատվություն հայ ներգաղթյալներին։

․ Համակարգչային զինում Հայաստանի մի շարք դպրոցներում։

․ Միության նախագահ Արա Աբրամյանի կարևոր մասնակցությունը բազմաթիվ միջազգային համաժողովներում։

․ ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործում։

․ Մշակութային կառույցների ստեղծում, արվեստի և հանրակրթական դպրոցների վերանորոգման աշխատանքների իրականացում ՀՀ տարբեր համայնքներում։ 

․ Մշակութային փառատոնների կազմակերպում։

․ Երիտասարդական ծրագրերի մշակում և իրականացում։

․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ներգրավվածություն։ 

․ Աջակցություն Հայաստանի ռուսական համայնքներին

․ Բարեգործական ճաշարանի գործարկում։ 


Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև Ռուսաստանի հայերի միության կողմից հրատարակված այլ գրքեր։ 


Հանդիպումն անցավ ջերմ ու բարի մթնոլորտում։


Կիսվել