Երևանի քրեական դատարանը հրապարակած վճռով՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ տեղեկացնելով, որ վերացվել է գրավը, և որպես խափանման միջոց կիրառվել կալանքը:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է: