Մարտի 1֊ից կինոթատրոնների էկրաններին կլինի "Գարուն ա" ֆիլմը , որը ամփոփում է ապրիլյան պատերազմի ապրումները

Աննա Անտոնյան Փետրվար 20, 2022

Մարտի 1֊ից կինոթատրոնների էկրաններին կլինի "Գարուն ա" ֆիլմը , որը ամփոփում է ապրիլյան պատերազմի ապրումները ։

Ֆիլմի գլխավոր հերոսներից Արմինեի կերպարը մարմնավորած Մարջան Ավետիսյանի հետ զրուցել ենք ֆիլմից և ոչ միայն ... 

-Բարև Ձեզ հարգելի Մարջան , շուտով կինոթատրոնների էկրաններին կլինի "Գարուն ա" ֆիլմը ,որտեղ Դուք մարմնավորում եք գլխավոր հերոսներից մեկին։ 

   Պատմեք Ձեր կերպարի մարմնավորման դժվարությունների մասին։

-Ողջույն .Այո «Գարուն ա» ֆիլմի հերոսուհիներից մեկն իմ Արմինեն է: Արմինեն բնույթով նման է ինձ.այս տեսակ կերպար էլի եմ խաղացել,բայց նրա ճակատագիրն ավելի ծանր էր:

Նուրբ ,համեստ,հարգալից ,խաղաղասեր կին է: Սիրված է ընտանիքի անդամների  կողմից:Միակ որդու`Լևոնի հանդեպ ունի հատուկ վերաբերմունք,ինչը բնորոշ է հայ մայրերին:Այս երկու կերպարներին իրար  կապում է նաև երաժիշտի մասնագիտությունը ,որդին ջութակահար է մայրը դաշնակահարուհի:

Խաղալ այս կնոջը ,ապրումակցել `անշուշտ դժվար էր ,որքանով արդարացված `կիմանանք ֆիլմը դիտելուց հետո:

Չեմ  կարող ինքս գնահատականներ տալ ,չգիտեմ ոնց եմ խաղացել ,գիտեմ ,որ հեշտ չէր։

Շնորհակալ եմ գործընկերներիս ու Ռեժիսորական թիմին  սիրուն ու որակով աշխատանքի , զգացողությունների,փոխադարձ հարգանքի ու անջնջելի տպավորությունների համար:


֊Դեղին մամուլը շրջանառում  է ,որ այլևս լքել եք  հայկական կինոարվեստը  ,որքանո՞վ է լուրը հավաստի ։

֊Իրականում այդ լուրը ես եմ շրջանառության մեջ դրել` 3 տարի առաջ: 

Դերասանի գործը  չափազանց բարդ,ժամանակատար ու պատասխանատու գործ է,մատների արանքով նայելու չի:

Ամուսնանալուց հետո  կարծում էի ժամանակ չեմ ունենա  մասնագիտական պահանջները բավարարելու համար :

Բայց նախորդ ֆիլմի ու այս ֆիլմի արանքում մեծ աղետը (պատերազմը) փոխեց ամեն բան....


֊"Գարուն ա" ֆիլմը կարող ենք դիտարկել Ձեր հրաժեշտը՞։

    ֊Իմ  հրաժեշտը կլինի այն ժամանակ, երբ Արցախի անկախությունը իրականություն է լինելու և ես մարմնավորելու եմ  հաղթական հայի կերպար , Ազատ Արցախ տեսնելուց հետո կլինի միայն իմ հրաժեշտը :


Զրուցեց` Արմինե Մելքոնյանը

Կիսվել