Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է (անգլ.՝ World Theatre Day), մասնագիտական միջազգային տոն թատրոնի բոլոր աշխատողների պատվին։ «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց». սովորաբար այս խորագրով է աշխարհում նշվում այս տոնը։
Թատրոնի համաշխարհային օրը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ (ստեղծվել է Պրահայում (Չեխոսլովակիա) 1948 թվականին)։
«Թատրոնի օրը» թատրոնում աշխատողների՝ դերասանների, թատերական ռեժիսոր-բեմադրողների, պրոդյուսերների, լուսային օպերատորների, հնչյունային օպերատորների, մոնտաժողների, ձևավորողների և նույնիսկ տոմսավաճառների ու հանդերձարանում աշխատողների մասնագիտական տոնն է։