ՄԱՐՏԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ՄԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Աննա Անտոնյան Օգոստոս 26, 2021

ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ 


Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Ջ․Բաբաևը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։

ԱՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Կիսվել