25-ամյա երիտասարդը, որը Երևանի Թումանյան փողոցում «Tesla»-ով մահացու վրաերթի է ենթարկել «Ինտերնյուսի» նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանին, ավտոմեքենան վարել է` չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: