Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ այս տարվա մայիսին Երևան կատարելիք այցի մասին։ «Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կայցելի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Երևանում», Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին։