Մալխաս Ամոյանը 9:0 հաշվով հաղթեց Մատեուշ Բենրատեկին

Աննա Անտոնյան Ապրիլ 11, 2025

Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոնը 1/8 եզրափակչում գոտեմարտեց աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկի հետ և հաղթեց 9:0 հաշվով:

Կիսվել