93 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը, հաղորդում է ռուսական Մեծ թատրոնը։
«Նրա օպերաները, բալետները և սիմֆոնիկ ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ մեծ հաջողությամբ կատարվել են աշխարհի բոլոր խոշորագույն բեմերում։ Շչեդրինի անգին ստեղծագործական ժառանգությունը անփոփոխ արձագանք է գտնում հանրության սրտերում», - ասվում է հայտարարության մեջ։
1958 թվականից Շչեդրինը ամուսնացած էր բալետի պարուհի Մայա Պլիսեցկայայի հետ (նա մահացավ 2015 թվականին 89 տարեկան հասակում)։
Շչեդրինը 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկն է, նրա ստեղծագործությունների մեծ մասը հիմնված է դասականների՝ Նիկոլայ Գոգոլի, Անտոն Չեխովի, Լև Տոլստոյի, Վլադիմիր Նաբոկովի, Նիկոլայ Լեսկովի և այլոց սյուժեների վրա։
Ընդհանուր առմամբ կոմպոզիտորը ստեղծել է հարյուր հիսունից ավելի կամերային, երգչախմբային և սիմֆոնիկ ստեղծագործություններ երաժշտություն դրամաների և ֆիլմերի համար: