Մահացել է հենակետում այրվածքներ ստացած զինծառայող Պայլան Պողոսյանը

Աննա Անտոնյան Հուլիս 27, 2022

Օրեր առաջ հենակետում այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել է, այս մասին տեղեկացրին Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը:

Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր:

NEWS.am-ին ՊՆ-ից տեղեկացրել էին, որ զինծառայողն այրվածքներն ստացել էր մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս։

Կիսվել