Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը

Աննա Անտոնյան Մայիս 02, 2025

Նախօրեին  մահացել է բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբերո Լուկասը. նա 116 տարեկան 326 օրական էր, հայտնում է AFP գործակալությունը` վկայակոչելով Պորտու Ալեգրի կրոնական համայնքի տեղեկությունները։

Միանձնուհին իր 110-ամյակին շնորհավորանքներ եւ օրհնություն էր ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապից, որը մահացել է ապրիլի 21-ին 88 տարեկանում։

Հերոնտոլոգիական հետազոտությունների ամերիկյան խումբը հայտնում է, որ այժմ աշխարհի ամենատարեց մարդը Էթել Քեյթերն է, որն ապրում է անգլիական Սուրեյ կոմսությունում եւ անցած օգոստոսին դարձել է 115 տարեկան։

Կիսվել