Մահացել է գրականության Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օեն

Աննա Անտոնյան Մարտ 13, 2023

Մահացել է 1994թ. գրականության Նոբելյան մրցանակակիր, ճապոնացի գրող Կենձաբուրո Օեն։ Նա 88 տարեկան էր, գրել է «Կոմերսանտը»։

Կենձաբուրո Օեն Նոբելյան մրցանակն ստացել է «այն բանի համար, որ պոետական ուժով կերտել է երեւակայական աշխարհ, որտեղ իրականությունը եւ առասպելը, միավորվելով, ներկայացնում են այսօրվա մարդկային դժբախտությունների տագնապալի պատկերը»։

Նա իր ստեղծագործություններում ուսումնասիրել է ճապոնացի երիտասարդների ինքնանույնականացման խնդիրը, ինչի համար նրան անվանել են ճապոնական Սելինջեր։ Նրա հիմնական գործերի շարքում Նոբելյան կոմիտեն նշել է «M/T-ի եւ Անտառային հրաշքի պատմությունը» «Ֆուտբոլ 1860» եւ «Նամակներ սիրելի անցյալին» գործերը։

1958թ. Կենձաբուրո Օեն ստացել է Ճապոնիայի բարձրագույն գրական պարգեւը սկսնակների համար՝ Ակուտագավայի մրցանակը, «Անասունի խնամքը» պատմվածքի համար։ Ինքը՝ գրողը, իր գրական ոճը համարել է «գրոտեսկային ռեալիզմ»։

Կիսվել