Երևանում զիպլայնից ընկած քաղաքացին մահացել է

Աննա Անտոնյան Ապրիլ 10, 2022

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:   

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել:   

Նրան առաջինը օգնության են հասել այգու աշխատակիցները, այնուհետև  պարեկները:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է:   Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:  

Կիսվել