Մ-15 ԵԱ. Արամ Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել

Աննա Անտոնյան Հունիս 28, 2025

Իտալիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը 68 կգ քաշային կարգի եզրափակիչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին եւ ոսկե մեդալ նվաճել։

41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։ 44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Հունահռոմեական ոճի Մ15 տարեկանների հավաքականը նվաճել է 6 մեդալ՝  թիմային պայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը։

Կիսվել