Լուսագյուղից Հանքավան տանող նոր ճանապարհ կկառուցվի. Փաշինյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 27, 2025

«Լուսագյուղից Հանքավան տանող նոր ճանապարհ կկառուցվի»:

Այս մասին Կառավարության նոյեմբերի 27-ի նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա խոշոր և նոր հայացք բերող ճանապարհներից է, որովհետև Հանքավանը, որը զբոսաշրջային շատ մեծ պոտենցիալ ունի, որոշակիորեն փակուղային վիճակում գտնվելու պատճառով այնտեղ ոնց որ թե ներդրումային հետաքրքրությունները շատ մեծ չեն:

Եվ հիմա ստացվում է՝ երբ այս ճանապարհը կառուցվի, Հանքավանն Ապարան համայնքի հետ կմիանա, և միջանցիկ երթևեկություն էլ կունենանք, ինչը միանշանակորեն շատ մեծ ներդրումային հոսք կապահովի Հանքավանում»,- նշել է նա:

Այս համատեքստում Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանում ենթակառուցվածքների վիճակն էականորեն փոխվել է:

Կիսվել