Շատ լուրջ բան է տեղի ունենում... Արթուր Հայրապետյան

Աննա Անտոնյան Հուլիս 05, 2021

Շատ լուրջ բան է տեղի ունենում։ Քարկոծում են գիտնականներին, բժիշկներին, զինվորականներին, ուսուցիչներին, եկեղեցականներին.. եւ այդ քարկոծողները քոռ կոպեկի արժեք չունեն` եղած-չեղած մի հաշիվ է, բայց իրենց չեղած հալով կարողանում են ազդեցություն ունենալ հենց իրենց նմանների շարջանում։ Մեր արժեքային համակարգը ոչնչացվել է։ Մարդը մտնում է եկեղեցի չհարգելով եկեղեցականին, հիվանդանոց` բժշկին, եւ այդպես շարունակ։ Ընտանիքի մոդելն է ոչնչացվում։ Ընտանիքի հայրը սկսել է չաշխատել, օգնություն են սպասում։ Անգամ ծնողի բնազդն է կորել։ Ծնողը իր երեխային չի պաշտպանում։ Երեխային տարել ու մատաղ են արել, այդ ծնողը ողբում է, բայց ողբն էլ անտեղի է դառնում։ Կենդանին, որ կենդանի է փորձիր ձագին առնել ձեռքից` աչքերդ կհանի։ Մի խոսքով մեծամասամբ դարձել ենք կրավորական ու ստրուկ։ Մենք մեզ չենք հարգում, բայց դրսից հարգանք ենք պահանջում։ Այսպես կարող եմ երկար ասել, բայց քանի որ մեծամասամբ տգետների հետ գործ ունենք, ու մեծամասամբ թքած ունեն, թե ինչ եմ ասում, ավելի լավ է լռել ու գնալ գիրք կարդալ։

Արթուր Հայրապետյան 

Կիսվել