Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ապրիլի 24-ը շրջանի տարածքում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու միջնորդությանը։ Հոգաբարձուներ Քեթրին Բարգերի և Հիլդա Սոլիսի կողմից ներկայացված միջնորդությունը դատապարտում է թուրքական կառավարությանը՝ Ցեղասպանությունը ժխտելու համար: Միջնորդությունը նաև անդրադառնում է վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումերին, որի հետևանքով տեղի հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր հայրենիքը։ Միջնորդության հեղինակները կոչ են արել ԱՄՆ-ի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ մարդու իրավունքների շարունակական խախտումների համար և պահանջել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից գերության մեջ գտնվող հայ պատանդներին։