Լոռու մարզում՝ Վանաձորի փոստի նախկին վթարային շենքում, հայտնաբերվել է տղամարդու դի, կա նաեւ վիրավոր. Shamshyan.com

Աննա Անտոնյան Օգոստոս 24, 2022

Լոռու մարզում երեկ՝ օգոստոսի 23-ին, ժամը 23։55-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, աջից պարանոցի շրջանի տարածում հեմատոմա» վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ը հաղորդում է, որ պարզվել է՝ վիրավորը Երեւանի բնակիչ՝ 45-ամյա  Անդրեյ Արամյանցն է։ Հետախուզական աշխատանքներ կատարելիս կայարանի մոտակա տարածքում եւ Մոսկովյան 25 հասցեի՝ խորհրդային տարիներից հայտնի Փոստի նախկին վթարային շենքում ճակատի շրջանի պատռված վերքերով հայտնաբերում են Վանաձորի բնակիչ՝ 38-ամյա Հովհաննես Հակոբյանի դին։ Նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Մարտին Խառատյանը։  Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել