ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ակտիվացում է նկատվում. ՆԳ փոխնախարար

Աննա Անտոնյան Մայիս 23, 2025

Մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ նշելով, որ նույն օրվա դրությամբ 8315 անձ ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ քաղաքացիություն:

Ըստ փոխնախարարի՝ քաղաքացիություն ստանում են չափահաս անձինք, իսկ անչափահասները ծնողներից մեկի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու միջոցով ավտոմատ կերպով կարող են ստանալ քաղաքացիություն:

Վերջին շրջանում, ըստ Արմեն Ղազարյանի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների դիմումների ակտիվացում է նկատվում:

«Եթե տարվա սկզբին օրական դիմումների քանակը կարող էր տատանվել 20-ի չափ, ապա վերջին շրջանում 40-50-ի չափ օրական դիմում ենք ստանում»,- ասաց նա:

Կիսվել