Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Գարեգին Երկրորդին

Աննա Անտոնյան Հունիս 25, 2025

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ֆեյսբուքում հայտնել է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

«Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի», - գրել է Արման Մուսինյանը։

Կիսվել