Լեւոն Արոնյանը 2024-ին ամենաշատ վաստակած շախմատիստների տասնյակում է

Աննա Անտոնյան Փետրվար 04, 2025

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը 2024 թվականին ամենաշատ վաստակած շախմատիստների տասնյակում է։

ԱՄՆ-ի գավաթը նվաճելու, Grand Chess Tour-ում, Champions Chess Tour-ում հաջողությունների շնորհիվ Լեւոն Արոնյանը ստացել է 257 հազար դոլար մրցանակային գումար։

Առաջին տեղում է հնդիկ Գուկեշ Դոմարաջուն, որը հավակնորդների մրցաշարում եւ աշխարհի չեմպիոնական մրցամարտում հաղթելու շնորհիվ վաստակել է 1,5 միլիոն դոլար։

Երկրորդ տեղում է աշխարհի չեմպիոնական մրցամարտում Գուկեշին պարտված չինացի Դին Լիրենը՝ 1,1 միլիոն դոլար։

Համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 771 հազար դոլարով երրորդն է։

  1. Գուկեշ Դոմարաջու՝ 1,568 միլիոն դոլար
  2. Դին Լիրեն՝  1,183 միլիոն դոլար
  3. Մագնուս Կարլսեն՝ 771 հազար դոլար
  4. Ալիռեզա Ֆիրուջա՝ 665 հազար դոլար
  5. Ֆաբիանո Կարուանա՝  612 հազար դոլար
  6. Յան Նեպոմնյաշչի՝ 306 հազար դոլար
  7. Ուեսլի Սո՝ 289 հազար դոլար
  8. Հիկարու Նակամուրա՝ 278 հազար դոլար
  9. Մաքսիմ Վաշիե-Լագրավ՝ 271 հազար դոլար
  10. Լեւոն Արոնյան՝ 257 հազար դոլար

Կիսվել