Այսօր 98 տարեկան հասակում մահացել է բալետի աշխարհահռչակ բեմադրիչ Յուրի Գրիգորովիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նրա օգնականին։
Գրիգորովիչը խորհրդային և ռուս պարուսույց է, բալետի արտիստ և ուսուցիչ։
Նա Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստերն էր 1964-ից 1995 թվականներին։ Այդ տարիներին են ստեղծվել նրա լավագույն գործերը՝ Պյոտր Չասկովսկու «Մարդուկ Ջարդուկ» եւ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետների բեմադրությունները։