Լավրովը Մոսկվայի և Երևանի հարաբերություններն անվանել է բարդ

Աննա Անտոնյան Մայիս 15, 2026

Ռուսաստանն ու Հայաստանը ներկայում ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Երևանն «իր ենթակայության տակ առնելու» Արևմուտքի փորձերը։ Այս մասին Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ բարդ՝ հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանը, ինչպես Անկախ Պետությունների Համագործակցության որոշ այլ անդամների դեպքում, կրկին իր ենթակայության տակ առնել, խզել նաև ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը», - ասել է նա։

Կիսվել