• Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Մամուլ
  • Ժամանց

Կյանքը սև ու սպիտակ չէ. տարբեր սցենարներ ենք քննարկում. Ֆինանսների նախարարը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին

Աննա Անտոնյան Հունվար 13, 2025

Բազմաթիվ ռիսկեր կան. Մենք շատ տարբեր հաշվարկներ ունենք, որոշ հաշվարկներ ունենք նաև այդ հարցերի հետ կապված, բոլոր ռիսկերը գնահատում ենք և հաշվում ենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի օրակարգում կա ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը եւ հաշվարկե՞լ են արդյոք, թե ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ մեր տբնտեսության կապվածությունը:

«Մենք տարբեր սցենարներ ենք քննարկում, մեր աշխատանքային պրակտիկան է գնահատել բազմաթիվ տարբեր ռիսկեր և մենք ունենք վերլուծություններ, թե ինչ կլինի այս կամ այն պարագայում: Բայց դրա մասին խոսելը անիմաստ է և տեղին չի, դա մեր աշխատանքային պրակտիկան է»,-ասաց նա:

Հարցին, ո՞րն է ավելի լավ մնալ ԵԱՏՄ-ում, թե դուրս գալ ու կողմնոորոշվել դեպի ԵՄ, ԱՄՆ,  նա պատասխանեց. «Կյանքը սև ու սպիտակ չէ, բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնենք ցանկացած որոշում ընդունելուց:

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, այո, ռիսկեր կլինեն: Դա շատ ակնհայտ է. քանի որ մեր արտահանումը մեծ մասը գնում է ԵԱՏՄ, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա իր ռիսկերը, եթե դա տեղի ունենա այսօր։ Ես չգիտեմ՝ ինչ քայլերի կդիմի ՌԴ-ն, բայց տարբեր քայլերի դիմելու դեպքում տարբեր ռիսկեր կլինեն»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ է անում Հայաստանը, որ մեր ապրանքները ավելի մրցունակ դառնան եվրոպացիների համար, նախարարը պատասխանեց. «Հիմա խթանման ծրագիր ենք նախապատրաստում, և դա ոչ միայն վերաբերում է ԵՄ-ին: Մենք արդեն երկու տարի է՝ աշխատում ենք այն ուղղությամբ, որ դիվերսիֆիկացնենք մեր արտահանումը տարբեր գործիքներով: Հիմա էլ էլի մի նախաձեռնություն կա, որը քննարկում ենք կառավարությունում, շուտով հայտի կդառնա»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի սուր արձագանքին, երբ Հայաստանը հայտարարում է եվրաինտեգրման մասին, նախարարն ասաց. «Դա շատ ակնհայտ պատասխան ունի, որովհետև Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունները լարված են և ցանկացած նման բան կարող է առաջացնել նման սուր ռեակցիա: Այն, ինչ կառավարության կողմից ընդունվել է, այն մասին է, որ կարելի է այդ ուղղությամբ մտածել, այսինքն գնալ ԵՄ անդամակցության ճանապարհով, բայց այդ ճանապարհը, թե որքան կտևի և ոնց կգնա, չգիտենք: Այդ ճանապարհով մենք վաղուց ենք գնում»:

Կիսվել

Որոնել

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2026

Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Դեսպան Արսենյանն ընդունել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2025

Հայկական կողմն ունի երեք զոհ

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2021

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2026

Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 30, 2026

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 30, 2026

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+37443301004
[email protected]
© 2021-2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են: politnews.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: