Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երաժիշտ Լևոն Օգանեզովը

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 15, 2025

Մահացել է խորհրդային դաշնակահար ու կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը:

Երաժիշտը կյանքից հեռացել է դեկտեմբերի 13-ին՝ օնկոլոգիական հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո: Նա դեկտեմբերի 25-ին կդառնար 85 տարեկան։

Օգանեզովը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Անձրևի հետքը» ու «Ննջասենյակի բանալին», վարել է հեռուստատեսային տարբեր հաղորդումներ։

Կիսվել