Պաթոս չկա այն պնդման մեջ, որ կրթությունն ու գիտությունն են պետության անվտանգության հիմնասյուները. Լիլիթ Ստեփանյան
Աննա Անտոնյան
Սեպտեմբեր 01, 2021
Հարգելի մանկավարժներ, դասախոսներ, ծնողներ
Սիրելի սովորողներ և ուսանողներ
Շնորհավորում եմ բոլորիս գիտելիքի օրվա առթիվ։
Կրթության մասին կարելի է երկար գրել, ընդգծել նրա դերն ու կարևորությունը, նշել մարդու և հասարակության կյանքում նրա առանցքային նշանակության մասին։ Դպրոցն ու կրթությունը պետության անփոխարիների ռազմավարական նշանակություն ունեցող ինստիտուտներից են, որոնց աշխատանքի արդյունքներն ուղիղ համեմատական են հասարակության մեջ ձևավորվող ու գոյություն ունեցող արժեհամակարգին, վարքի մոդելներին և, ի վերջո, հասարակության որակին։ Պաթոս չկա այն պնդման մեջ, որ կրթությունն ու գիտությունն են պետության անվտանգության հիմնասյուները։ Իսկ մանկավարժներն այս գործընթացի ճարտարապետներն են, որ կերտում ու կոփում են սովորողին՝ ձևավորելով նրանց որպես անհատ ու քաղաքացի։
Այս տեսանկյունցի ուսուցչի դերն իսկապես անփոխարինելի է, ինչի համար ևս մեկ ու հազարերորդ անգամ խոնարհվում եմ ուսուցչի, նրա առաքելության, նրա վաստակի առջև։
Սիրելիներս, դուք եք տիրապետում դեպի լույսը տանող բոլոր արահետների, նեղ կածանների ու ընդարձակ ճանապարհի նրբություններին, ձեր ձեռքին է գտնվում յուրաքանչյուր սովորողի ապագայի բանալին։
Բարի երթ բոլորին, բարի երթ դեպի գիտելիքի ու լույսի աշխարհ։
Գրում է ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում
Կիսվել