Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին միլիարդատեր-ֆուտբոլիստն է

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 08, 2025

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարողությունը դարձել է 1,4 մլրդ դոլար, նշված է Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային ցուցակում։

Գործակալությունը Ռոնալդուին անվանել է առաջին միլիարդատեր- ֆուտբոլիստ։ 40-ամյա ֆուտբոլիստը միլիարդատերերի ցուցակում հայտնվել է «Ալ Նասրի» հետ 400 մլն դոլարի երկամյա պայմանագիր ստորագրելուց հետո։

Bloomberg-ը պարզել է, որ 2002-2023 թվականներին Ռոնալդուն աշխատել է 550 մլն դոլար։ Բացի այդ՝ նա Nike-ի հետ ունի 10-ամյա պայմանագիր տարեկան 18 մլն դոլարով, ինչպես նաեւ համագործակցում է Armani-ի եւ Castrol-ի հետ, որը նրա կարողությունն ավելացրել է եւս 175 մլն դոլարով։

2023-ին «Ալ Նասրում» հայտնվելու արդյունքում նա աշխատել է լրացուցիչ 200 մլն դոլար աշխատավարձի չհարկման եւ լրացուցիչ 30 մլն դոլար բոնուսների արդյունքում։

Կիսվել