Կրեմլը մեկնաբանել է Բաքվում ՌԴ-ի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպման տեղեկությունը

Աննա Անտոնյան Հուլիս 22, 2026

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ որևէ տեղեկություն չունի Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև ենթադրյալ հանդիպման մասին, գրում է Lenta-ն։

«Ոչ, ես որևէ տեղեկություն չունեմ այս հանդիպման մասին, ուստի ոչինչ չունեմ ձեզ ասելու»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել գերմանացի և ռուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպում Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ևս նշել էր, որ իրեն ոչինչ հայտնի չէ Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին։

Կիսվել