Կրակոցներ՝ դատարանի բակում․ կրակել են դատախազի ավտոմեքենայի վրա, կան արնանման հետքեր.

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 18, 2023

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում հնչել են կրակոցներ։ Shamshyan.com-ը հաղորդում էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մի քանի կրակված պարկուճ, արնանման հետքեր եւ Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասել են, որ այն Mercedes-ը, որի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակցի մեքենա է, եւ հնարավոր է՝ պատահականությամբ են կրակրված պարկուճները կպել ավտոմեքենային:

Կիսվել