Կրակոցներ՝ Վերին Անտառային փողոցում. հայտնաբերվել են կրակված փամփուշտներ եւ վնասված ապակիներ. shamshyan.com

Աննա Անտոնյան Օգոստոս 10, 2023

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Այդ օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում Վերին Անտառային փողոցի 131 շենքի ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 փամփուշտ: Կրականցների արդյունքում վնասվել են այդ բնակարանի շքամուտքի եւ ննջասենյակի պատուհանների արտաքին հատվածի ապակիները:

Խուլիգանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխվել Երեւանի բնակիչներ 47-ամյա Վ. Բ.-ին, 20-ամյա Հ. Բ.-ին եւ 37-ամյա Ա. Խ.-ին: Վերջինները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Կիսվել