2020թ. հոկտեմբերի 19-ին ժամկետային 2 զինծառայող պայմանավորվածության են եկել ու կրակել միմյանց ուսին ու սրունքին՝ պատերազմին չմասնակցելու համար

Աննա Անտոնյան Փետրվար 11, 2022

2020թ. հոկտեմբերի 19-ին ժամկետային 2 զինծառայող պայմանավորվածության են եկել ու կրակել միմյանց ուսին ու սրունքին՝ պատերազմին չմասնակցելու համար։

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի հարևանությամբ Ն.Ա․-ն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել Վ.Կ․-ի ձախ ուսի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս, այնուհետև վերջինս իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել ՆԱ․-ի աջ սրունքին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, որոնք հանգեցրել են նրանց զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:


ՀՀ քննչական կոմիտե

Կիսվել