Սպասվում է վարակի չորրորդ ալիք

Աննա Անտոնյան Հունիս 28, 2021

Հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224851 դեպք, որոնցից 216645-ն` առողջացած, 4510-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2597 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 177 814 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2962 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք: Ունենք 87 առողջացած և 3 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1099 է:

Կիսվել