Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 221 նոր դեպք

Աննա Անտոնյան Հուլիս 23, 2021

Հուլիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 382 դեպք, որոնցից 218 796 -ն` առողջացած, 4579-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 293 032 թեստավորում:


Այսպիսով` երեկ կատարվել է 5653 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 221 նոր դեպք: Ունենք 120 առողջացած և 4 մահվան դեպք:

Կիսվել