Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը

Աննա Անտոնյան Հուլիս 31, 2026

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա տենդով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 3,5 հազարը:

«Գրանցվել է (վարակման) 3532 հաստատված դեպք, այդ թվում՝ 807 հիվանդ, որոնք մեկուսացման կամ հոսպիտալացման ռեժիմում են, 626 մարդ ապաքինվել է, իսկ 1556-ը՝ մահացել։

Մահացության մակարդակը կազմում է 44,1%»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է երկրի կապի և լրատվամիջոցների նախարարության՝ X սոցիալական ցանցում զետեղված ամփոփագրում։

Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյում և Ուգանդայում Էբոլայի բռնկման հետ կապված իրադրությունը ճանաչել է որպես արտակարգ և մյուս երկրների համար սպառնալիք ներկայացնող։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր։

Կիսվել