Կոչ ենք անում ձեզ շարունակել, տեմպերը չթուլացնել, թանկացում չի լինելու. պատգամավորները միացել են բոյկոտին

Աննա Անտոնյան Փետրվար 01, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը եւ Թադեւոս Ավետիսյանը միացել են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին եւ երթեւեկում են ավտոբուսով՝ քաղաքացիներին հորդորելով չվճարել 150 դրամ:

«Կոչ ենք անում ձեզ շարունակել, տեմպերը չթուլացնել եւ միասին կհասնենք մեր բոլորիս նպատակներին, թանկացում չի լինելու, թանկացում չի լինելու», - ասել է  Գառնիկ Դանիելյանը:

Նշենք, որ այսօր առավոտից քաղաքացիները բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ՝ վճարելով 100 դրամ, վարորդները կոնֆլիկտի մեջ չեն մտնում քաղաքացիների հետ:

Կիսվել