Կնյազ Իբոյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատուր Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Աննա Անտոնյան Մարտ 11, 2025

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը դարձել է արծաթե մեդալակիր։ 125 կգ քաշայինների կարգում Խաչատուր Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Մ23 Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Լևիկ Միքայելյանը: 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Լևիկ Միքայելյանը 2:1 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին։

Կիսվել