Դու պատմության մեջ մնալու ես` որպես մեկը, որը հայրենիքի ինքնիշխանություն ու տարածքներ տանուլ տվեց

Աննա Անտոնյան Օգոստոս 26, 2021

Դու պատմության մեջ մնալու ես` որպես մեկը, որը հայրենիքի ինքնիշխանություն ու տարածքներ տանուլ տվեց


Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմն արդեն դուրս է որեւէ բանականությունից։ Նրա ակնհայտ ապաշնորհ քաղաքական հետեւանքով թշնամին փակում է Գորիս-Կապան ճանապարհը, շրջափակման մեջ են հայտնվում Որոտան ու Շուռնուխ համայնքները, նա շարունակում է բոլշեւիկի համառությամբ կառչել տասնամյա վաղեմության ինչ-որ օրենքից, մեղադրում է բոլորին` բացի իրենից։

Նիկոլ, քո փաստարկներն այլեւս չեն աշխատում, դու իշխանությունն ամեն ինչից շատ ես սիրում` հանուն դրա թքելով բոլոր գրված ու չգրված օրենքների վրա։

Պատմությունը չի հիշելու քո "բացառիկ" հեղափոխությունը, դու պատմության մեջ մնալու ես` որպես մեկը, որը հայրենիքի ինքնիշխանություն ու տարածքներ տանուլ տվեց։

Գրել է Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել