Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի անևրիզմա

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 24, 2025

Ամերիկացի ռեալիթի շոուի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանը «Քարդաշյանները» սերիալի 7-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ բացահայտել է, որ բժիշկներն իր մոտ ախտորոշել են ուղեղի անևրիզմա։

45-ամյա Քարդաշյանը հոլովակում երևում է բժշկական հետազոտության ժամանակ, երբ մասնագետն ասում է, որ «կա մի փոքր անևրիզմա»։

Ուղեղի անևրիզման առաջանում է, երբ գլխուղեղի արյունատար անոթի պատը թույլանում է և դուրս է ցցվում՝ պատռվելու դեպքում վտանգ ներկայացնելով կյանքի համար։ Քարդաշյանի ներկայիս առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ դեռևս չկան, նրա ներկայացուցիչները չեն արձագանքել Reuters-ի հարցումներին։

Կիսվել