Ղազախստանի Սահմանադրական դատարանը պարզաբանել է, որ 2026 թվականի հուլիսի 1-ից հետո նախագահի նշանակումը կհամարվի առաջինը, նույնիսկ եթե անձը նախկինում զբաղեցրել է այդ պաշտոնը: Հետևաբար, պետության ներկայիս ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարող է մասնակցել հաջորդ ընտրություններին։
Հանրաքվեում 87.15% աջակցություն ստացած նոր սահմանադրությունը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին: Հիմնական փոփոխությունները ներառում են միապալատ խորհրդարանի ներդրումը՝ երկպալատ խորհրդարանի փոխարեն, և փոխնախագահի պաշտոնի վերականգնումը։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ այս պահից սկսած երկիրը կենթարկվի «ղազախական պետականության լայնածավալ վերակազմավորման»։ Նրա նախագահական ժամկետը լրանում է 2029 թվականին։
Տոկաևը հերքել է այն լուրերը, որ նա պլանավորում է փոխել երկրի հիմնական օրենքը՝ երկրորդ ժամկետով վերընտրվելու համար։