5000-10.000-ի դիմաց՝ պատվաստման ավելի քան 700 կեղծ փաստաթուղթ
Աննա Անտոնյան
Հոկտեմբեր 13, 2021
Ըստ ԱԱԾ-ի՝ «Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկայի» մի խումբ բուժաշխատակիցներ ավելի քան 700 մարդու չեն պատվաստել, բայց այդ մասին վկայող սերտիֆիկատ են տվել ու տվյալները մուտքագրել «ԱՐՄԵԴ» համակարգ: Այս ամենի դիմաց յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5000-10.000 դրամ։
ԱԱԾ-ն երեկ էլ հայտնել էր պատվաստման գործընթացում Երևանի տարբեր բուժհաստատությունների աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների բացահայտման մասին:
Հ.Գ. Երևանյան այդ պոլիկլինիկաների անուններն էլ պետք է հրապարակվեն։ Համաճարակի պայմաններում պատվաստանյութ ոչնչացնող ու կեղծ փաստաթուղթ տվող բուժաշխատողի հետ պատասխանատվության պետք է ենթարկվի նաև այդ քաղաքացին։ Եւ իրենց կյանքն են վտանգում և վիճակագրություն շեղում, հետո էլ կասեն՝ պատվաստվել է, բայց ծանր է տարել, կամ մահացել է...
https://www.azatutyun.am/a/31507292.html
Կիսվել