Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

Աննա Անտոնյան Մայիս 28, 2025

«Մայիսի 28-ին նշում ենք պատերազմից, Ցեղասպանությունից և կայսրություններից մազապուրծ եղած Հայաստանի առաջին հանրապետության (1918-1921) հռչակումը»։

Այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 

«Կեցցե՛ Հանրապետությունը, և կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը»,- նշված է գրառման մեջ։

Դեսպանը ևս մեկ գրառում է արել՝ նշելով. «Այսօր Հայաստանի իշխանությունների կողքին մենք ոգեկոչեցինք Սարդարապատում տարած հաղթանակով հնարավոր դարձած Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը»։

Կիսվել