Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 01, 2025

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացումը ոչ միայն անընդունելի, այլ «դասալքության» նմանվող քայլ կլինի։

«Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը հեռանա։ Չի կարող հեռանալ նույնիսկ այն դեպքում, եթե նման հարց բարձրացնեն եպիսկոպոսները»,- ասել է նա՝ արձագանքելով վարչապետին հանդիպած մի շարք եպիսկոպոսների հայտարարություններին։

Սրբազանը, անդրադառնալով համացանցում շրջանառվող անձնական բնույթի տեսագրություններին, դրանք կեղծիք է որակել։

Արշակ արքեպիսկոպոսը հերքել է այդ տեղեկությունը․ «Իհարկե, ես չեմ։ Իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ հայտնվել են շատ տհաճ իրավիճակում, բայց բոլորը միանշանակ հերքում են հավաստիությունը»։ 

Դիվանապետը նշել է, որ իր հոգևոր ծառայությունը դադարեցնելու որևէ անհրաժեշտություն այս պահին չի տեսնում։

Քնչական կոմիտեն հայտնել էր, որ դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացության համաձայն՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսի պատկերված լինելու հանգամանքը։ 

Կիսվել