Ձերբակալվել է կաշառքի մեղադրանքով

Աննա Անտոնյան Հունիս 11, 2021

Տվյալներ են ստացվել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիրի նախկին քաղաքապետի՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ի կողմից Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին 9 միլիոն ՀՀ դրամ գումար փոխանցելու վերաբերյալ: Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը երկու անձինք բռնվել են ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դեպի տան բակ են նետել պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա գումարը, որը հայտնաբերվել և վերցվել է։ Հարուցվել է քրգործ։ Ռ. Խ.-ն և Գ.Պ.-ն բերման են ենթարկվել և ձերբակալվել: Նրանք հրաժարվել են ցուցմունք տալ: 


Դատախազություն

Կիսվել