Կառուցվող շենքի նկուղում հայտնաբերվել է օրեր առաջ ինքնասպան եղած տղամարդու դի․ Shamshyan.com

Աննա Անտոնյան Օգոստոս 15, 2023

Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 11։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցում կառուցվող էլիտար շենքերի կիսակառույց շենքի հորանում տղամարդու դի կա կախված։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները մեծ դժվարությամբ կախվածի դին դուրս են բերել հորանից և մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Տղամարդը ինքնասպանություն է գործել մոտ 2 օր առաջ և դա է պատճառը, որ ամբողջ տարածքում տիրում էր տհաճ հոտ։ Մահացածը 31-ամյա Վահագն Մ․-ն է, ով նշված շինարարությունում աշխատում էր որպես բանվոր։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ շինհրապարակում նախկինում էլ մի քանի անգամ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, երբ աշխատակիցները մահացել են և դա է պատճառը, որ հարևանությամբ ապրող բնակիչները այս էլիտար կառուցվող հատվածն անվանում են «մահվան շինհրապարակ»։

Կիսվել