Ադրբեջանի կառավարության որոշմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025 թ․ սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։
Այս մասին հայտնում են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից:
ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով (ՄՄԻ) հովանավորվող անձանց։
«Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ։
ԿԽՄԿ-ն նաև աջակցել է իշխանություններին միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքն ամրապնդելու և հակամարտության առնչությամբ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու գործում։ Բացի այդ՝ մենք այցելել ենք ազատազրկված անձանց՝ վերահսկելու պահման պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելու պահվող անձանց ու իրենց ընտանիքների միջև կապի պահպանմանը։ Մեր գործունեությունն իրականացվել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության, պետական կառույցների ու գերատեսչությունների, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հետ սերտ համագործակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: