Կարմիր ծովում զբոսաշրջային սուզանավ է խորտակվել: Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս ինը վիրավորվել են։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Հուրգադա քաղաքի մոտ՝ Կարմիր ծովի եգիպտական ափերին։ Քսան մարդ փրկվել է, վիրավորներից չորսի վիճակը շատ ծանր է: Սուզանավում եղել է չորս տասնյակ զբոսաշրջիկ։