Կառավարությունը խստացնում է բանակից խուսափելու պատիժները

Աննա Անտոնյան Ապրիլ 03, 2025

Կառավարությունը նախատեսում է խստացնել զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսվող պատիժները։

Ըստ այդմ՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու համար նախատեսված 2-ից 5 տարի պատիժը կառավարությունն առաջարկում է դարձնել 3-ից 6 տարի։

Վարժական հավաքից խուսափելու համար թե նախկինում սահմանվում էր պատիժ տուգանքի ձևով առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, ապա կառավարությունն առաջարկում է տուգանք սահմանել տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ 1-ից 3 տարի ժամկետով:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։

Կառավարությունը հիմնավորման մեջ նշում է, որ այս խստացումները զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերը նվազեցնելու նպատակ ունեն։

Կիսվել