Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով

Աննա Անտոնյան Մայիս 21, 2025

Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։

Այս մասին մայիսի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

«Հարցն այսօր քննարկվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների բանակցությունների ժամանակ», - նշել է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից ավելի վաղ հայտնել էին, որ պաշտոնական Մոսկվան ակնկալում է՝ մինչև մայիս հստակ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։

Կիսվել