Ամուսնալուծված կանայք հասարակության զոհ

Աննա Անտոնյան Մայիս 09, 2023

Պատուհանից նայել ե՞ք... 

21֊րդ դարի երկրորդ տասնամյակի երրորդ գարունն է ։ 

Ինչ խոսք հնչեղ է ,կյանքը վաղուց թվայնացվել է , քաղաքներում կանայք սկսել են սպասքը լվանալ մեքենայով , երեխայի խնամքի համար խնամակալ են վարձում ։ 

Քաղաքում ... 

Բայց արի ու տես ,որ 21֊րդ դարում գյուղերում դեռ կան հարսներ, ովքեր անտրտունջ լվանում են սկեսրայրի ոտքերը , մեծերի ներկայությամբ իրենց երեխաներին չեն գուրգուրում , հացի նստում են վերջինը և էլի լիքը նման ավանդական քայլեր ։ 

Ու թող փորձվի 21֊րդ դարի հայ ավանդական գյուղի հարսը թեքվի ու տան մեծերին մի բառ դժգոհություն հայտնի , նախ հիշաչար մեծերը դա ամեն առիթին երեսով կտան և հետո գյուղում արդեն հարսը էլ հին բարի ու հեզը չի լինի ։

Գյուղը բամբասանք երկար է պահում ։

Ամուսինը ծեծում է . Ոչինչ ում մարդը չի ծեծել։

Հետ գնալ հոր տո՞ւն։ 

Բայց հայրը համաձայն է՞։

Հետ գնացած կանայք հասարակության զոհն են , Հետ գնացիր ,թե չէ պիտակը հետդ է ` անբարոյական։ 

Տղայի բարեկամներն անպայման կտարածեն,  թե կարծո՞ւմ եք հենց  այնպես էր ծեծում ։

Հո հիվանդ չի՞ ,հենց այնպես ծեծի ։

Հյուսված պատմությունները լեգենդ են դառնում  ու ինչ֊որ պահի Լոռվա ձորերում արձագանքում է Թումանյանի Մարոն .

Ո՞վ քեզ ծեծեց Մարո ջան 

Ո՞վ անիծեցեց Մարո ջան .... 

Արձագանքում է ,ու հետն էլ հիշեցնում... անտարբեր հասարակությունն ու բարքերը ։ 

Ու եթե հանկարծ գլուխ արև վերցրած ու փախած կինը հանդգնի ու հաջողի կյանքում , նորից իր հեղինակավոր կարծիքով սուփռի գլխին կնստի հասարակության կարծիքը ` հաջողեց,  որովհետև ինչ֊որ մեկի սիրուհին էր ։

Չկա ուրիշ տարբերակ,  հասարակությունը իր զոհերին երբեք չի արդարացնում , սիրուհին է ու վերջ ... 

Ու 21֊րդ դարում հաղթում են այն կանայք ,ովքեր չեն դառնում Հասարակության զոհերը ,որքան էլ հասարակությունը փորձի ձգել նրանց իր  ճահիճը։

Նյութը` Ա. Մելքոնյանի 

Կիսվել