Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն է դատարան ուղարկվել

Աննա Անտոնյան Օգոստոս 05, 2026

Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն է դատարան ուղարկվել։ Ըստ մեղադրանքի՝ Արեյանը, 2003-2009 թվականներին զբաղեցնելով Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալի պաշտոնը, օժանդակել է Երևան քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորությունների անցմանը, ինչի հետևանքով «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը զրկվել է դպրոցին անհատույց օգտագործման համար տրամադրված հողամասից։ Դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ ՀՀ-ն զրկվել է 105 մլն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից:

Կիսվել